Search
Close this search box.

Մահացած ժամկետային զինծառայողի դին այս պահին տեղափոխում են ծննդավայր․ ինչ հանգամանքներում է այրվածքներ ստացել զինծառայողը․ ի՞նչ են պատմում Ազատանում

Այրվածքներից մահացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի դին այս պահին Այրվածքաբանության ազգային կենտրոնից տեղափոխում են ծննդավայր՝ Շիրակի մարզի Ազատան գյուղ։

Ազատանի նախկին գյուղապետ, այժմ Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ծնողներին առաջարկել են Պալյանին հուղարկավորել գյուղի զինվորական պանթեոնում, սակայն դեռ հարցը որոշված չէ, նրանք ընտանեկան գերեզմանոց ունեն։ «Գյուղի տաս զոհերը կարծես քիչ էին, հիմա էլ Պալյանը»,- սգում է Վարդան Իկիլիկյանը։ Թե ինչ հանգամանքներում է այրվել զինվորը, համագյուղացիները պատմեցին հետևյալը․ «Իհարկե, քննությունը վերջնական պատասխանը կտա, բայց ճշտել ենք, որ բլինդաժում անվտանգության կանոններն են խախտվել։

Բլինդաժը 1700 մետրի վրա է՝ ծովի մակերևույթից բարձր, Սիսիանի կողմերը միշտ ցուրտ, քամի է, ամբողջ տարին վառարանը միացնում են։ Այս սեզոնին, ինչքան հասկանում ենք, փայտ չկա, քարածուխով են տաքացնում։ Վառարանը վառած է եղել, մեջը ածուխ, ածուխը տրաքել է, քնապարկերը սկսել են այրվել, քնապարկերն էլ սինթետիկ են, բոցը հենց կպավ՝ շատ դժվար կլինի հանգցնելը, շատ արագ են այրվում։ Իրենք ուզել են մարել կրակը ու այդ ընթացքում բոցը տվել է Պալյանի դեմքին, հալված սինթետիկ հատվածը լցվել է վրան, ցելոֆանատիպ բան է, միանգամից բռնկվում է։ 4 երեխա են եղել, 4-ն էլ այրվածքներ ստացել են, սակայն ամենածանրը Պալյանի վիճակն է եղել»։

aravot.am

Please enter a valid URL