Հուլիսի 29-ին, 19։30-ին հանրահավաք կկայանա Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Դիմադրություն» շարժումը:
«Դիմադրություն շարժումը շարունակվում է։ Այս պահին կատարվում են աշխատանքներ, պլանավորվում են առաջիկա անելիքներն ու գործողությունները։
Այս ուրբաթ՝ հուլիսի 29-ին, 19։30-ին կներկայացնենք ընթացիկ աշխատանքների մասին զեկույց, կխոսենք նաև առաջիկա անելիքների մասին։
Պայքարը շարունակվում է, հոգնել չկա, նահանջել չկա, Նիկոլը պետք է հեռանա»,- նշված է Դիմադրության շարժման հաղորդագրությունում։