Ֆիլիպինների Լուսոն կղզում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լաոագ քաղաքից 83 կմ դեպի հարավ-արևելք, օջախը՝ 5 կմ խորության վրա։
Չորեքշաբթի ուժգին երկրաշարժը սողանքներ է առաջացրել եւ վնասել շենքեր է Ֆիլիպինների հյուսիսում, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 4 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է AP-ն։
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հիվանդանոցի հիվանդները տարհանվել են, իսկ վախեցած մարդիկ դուրս էին վազում փողոց։
Երկրաշարժը կենտրոնացած էր Աբրա նահանգի լեռնային շրջանում, հայտնել է Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի ղեկավար Ռենատո Սոլիդումը:
Շատ տների եւ շենքերի պատերը ճաքել են, Աբրա քաղաքում մի քանի տուն փլուզվել է, ուր նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը, ով ստանձնել էր պաշտոնը մոտ մեկ ամիս առաջ, նախատեսում էր մեկնել հինգշաբթի՝ բնակիչների եւ տեղի պաշտոնյաների հետ հանդիպելու համար: