Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնված է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակը:
Ինչպես արդեն հայտնել ենք` այսօր առավոտյան վեցից Երևանի մետրոն չի գործում, քանի որ մեքենավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ այս պահին Մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է գործադուլավորների հետ՝ փորձելով հարթել իրավիճակը և վերականգնել Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։