Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Ուկրաինայի ուժայինները Դրուժկովկայի (ԴԺՀ) մասնագիտական լիցեյում կրակակետեր են կահավորել և ականապատել են դեպի շենք տանող ճանապարհները՝ միտումնավոր չտեղեկացնելով տեղի բնակչությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Իսկ Սեմյոնովկայում (ԴԺՀ) ուկրաինացի զինվորականները ռեակտիվ և փողային հրետանի են տեղակայել։

«Ընդ որում` բնակիչներին պահում են իրենց տներում՝ փաստացի թաքնվելով նրանց հետևում, որպես «կենդանի վահանի»»,-ասել է Միզինցևը։
Նա հավելել է, որ «ազգայնականները, զգալով իրենց անպատժելիությունը, զենքով սպառնալով մարդկանցից վերցնում են արժեքավոր գույք և սննդամթերք՝ իբր տարածքային պաշտպանության կարիքների համար»:

Միզինցևը նշել է, որ ցանկացած դիմադրություն ցույց տվող քաղաքացիները մեղադրվում են ռուսամետ հայացքների համար և ենթարկվում ֆիզիկական բռնության:
Ճեպազրույցի ժամանակ գեներալը նաև հայտնել է, որ ուկրաինական ջոկատների անդամները Զալիզնիում (ԴԺՀ) հենակետ և զինամթերքի պահեստ են կահավորել մշակույթի տանը, ընդ որում՝ քաղաքացիներին մերձակա տներից չեն տարհանել:

Կրակակետեր և զինամթերքով լցված պահեստներ են կահավորված նաև Արտեմովսկ քաղաքի բնակելի շենքերում։ Այնտեղ նույնպես թույլ չեն տալիս տարհանել խաղաղ բնակիչներին։
Ինչպես հայտնել է Միզինցևը, անցած օրվա ընթացքում առանց Ուկրաինայի իշխանությունների մասնակցության Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասի հանրապետություններից ՌԴ տարածք է տարհանվել 24 490 մարդ, այդ թվում՝ 3 767 երեխա: Իսկ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր՝ 2 872 257 մարդ, որից 455 977-ը երեխաներ են։
Ինը մարդասիրական ակցիա է անցկացվել հուլիսի 26-ին Դոնբասում, Խարկովի, Խերսոնի և Զապորոժյեի մարզերում, բնակչությանը հանձնվել է 679 տոննա մարդասիրական բեռ:
Գեներալի խոսքով՝ 2022 թվականի մարտի 2-ից Դոնբասի հանրապետություններ և Ուկրաինա մատակարարվել է ավելի քան 47 820 տոննա մարդասիրական օգնություն, անցկացվել է 1359 ակցիա։

Ռուսաստանի ԶՈւ և ԱԻՆ զորքերը շարունակում են ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն վտանգավոր առարկաներից մաքրելու խնդիրների կատարումը։
Ընդհանուր առմամբ ստուգվել է 5 605,58 հեկտար տարածք (վերջին մեկ օրում՝ 274,43 հեկտար)։

Please enter a valid URL