Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին կժամանի Սոչի, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպման օրակարգում կլինի իրավիճակն Ուկրաինայում եւ տարածաշրջանային այլ խնդիրներ։
Էրդողանի ու Պուտինի վերջին հանդիպումը կայացել էր ս.թ. հուլիսի 19-ին Թեհրանում։