Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է հարվածելու Իրանին

Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանին՝ նրա միջուկային ծրագրի զարգացման պատճառով։ Այդ մասին իսրայելական «13-րդ ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Բենի Գանցը։

«Իրանն ամբողջ աշխարհի խնդիրն է, և ոչ միայն Իսրայել պետության մասնավոր խնդիրը։ Մենք կարող ենք հարվածել ատոմը զսպելու համար»,- ասել է նա:

Բացի այդ, Գանցը հայտնել է Իսրայելի դժգոհությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) վերականգնման բանակցություններից։ «Մենք շատ դժգոհ ենք համաձայնագրից, որը վատ համաձայնագիր կլինի, քանի որ [պատժամիջոցների] ժամանակավոր հետաձգում կլինի, և իրանցիները կկարողանան բացել տնտեսությունը»,- ասել է նախարարը։

Please enter a valid URL