ԱՄՆ-ն պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը ՀՀ սահմանամերձ շրջաններից:Թվիթերում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին:
«Ուրախ եմ տեսնել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաքրքրված է Հարավային Կովկասի խնդիրներով և կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից անօրինական պահվող հայ գերիներին։ ԱՄՆ-ն պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը ՀՀ սահմանամերձ շրջաններից, սա կնպաստի խաղաղ գործընթացին»,-գրել է նա: