Search
Close this search box.

Իրանում իրավիճակն ապակայունացնու՞մ են Instagram-ը և Telegram-ը. Գագիկ Համբարյան

2017 թ-ի դեկտեմբերի 28-ից իրանական քաղաքներում սկսված հուժկու ելույթները, որոնք սկզբնական շրջանում կրում էին սոցիալական բնույթ, իսկ հետագայում վերածվեցին հակակառավարական ակցիաների, շարունակվում են: ԱՄՆ-ն այն եզակի երկրներից է, որը, մոռանալով ամանորյա տոները, տարբեր մակարդակներով և բավական ակտիվ մեկնաբանում է Իրանում տեղի ունեցող իրադարձությունները: Իրանում հակակառավարական ելույթների մասնակիցներին պաշտպանելու և սատարելու հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ նախագահ Դ.Թրամփը, փոխնախագահը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը և շատ այլ քաղաքական գործիչներ:
Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին պաշտոնական Թեհրանը որոշել էր արգելափակել Telegram և Instagram սոցցանցերը, որոնք բավական ակտիվ օգտագործվում են իրանական ընդդիմադիրների կողմից՝ իրավիճակը երկրում ապակայունացնելու նպատակով: Սակայն, զավեշտալին այն է, որ Վաշինգտոնին դուր չի եկել, որ Թեհրանը արգելափակել է այդ սոցցանցերը և ԱՄՆ-ն կոչով դիմել է Իրանի իշխանություններին և հորդորել արգելաբացել Instagram-ը: Ստացվում է, որ ԱՄՆ-ը Թեհրանին կոչ է անում չխոչընդոտել Իրանում հեղափոխություն կազմակերպելու իր ծրագրերը, որոնք պետք է դառնան Վաշինգտոնի “Արաբական գարուն” ծրագրի ամենակարևոր իրադարձություններից մեկը: Ավելի տարօրինակ առաջարկով Թրամփի վարչակազմը հանդես գալ չէր էլ կարող: Եթե ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գերադասում էր չբարձրաձայնել թե Թունիսում, Եգիպտոսում, Սիրիայում,Ալժիրում և այլ իսլամական երկրներում 2011 թ-ից գլուխ բարձրացրած “Արաբական գարունը” ինչ մեթոդներով է տարածվում և ինչ սոցցանցերի միջոցով է ուղղորդվում, ապա Թրամփը բացահայտ բարձրաձայնում է դա: Facebook-ից, twiiter-ից բացի, ԱՄՆ իշխանությունները որպես հեղափոխությունների կազմակերպման գլխավոր “հարթակ” օգտագործում են նաև Instagram-ը և այլ սոցցանցեր:


Իրանական իշխանությունները, տեղյակ լինելով ԱՄՆ-ի կողմից հովանավորվող սոցցանցերի մասին, հորդորում են սեփական քաղաքացիներին օգտվել ոչ ամերիկյան ծագում ունեցող սոցցանցերից: Հենց դրանով է պայմանավորված, որ բավական մեծ քանակությամբ իրանցիներ օգտվում են “ռուսական” ծագում ունեցող Telegram սոցցանցից, որի հիմնադիրն է Պավել Դուրովը՝ ՌԴ-ում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում բավականաչափ ճանաչված “ВКонтакте” սոցցանցի հիմնադիրը: Սակայն նույն Դուրովը մերժել էր իրանական իշխանությունների խնդրանքն արգելափակել Telegram-ում գործող մի քանի ալիքների գործունեությունը, որոնք օգտագործվում էին իրանական ընդդիմադիր խմբավորումների կողմից՝ տեղեկատվություն տարածելու և փոխանակելու նպատակով: Պատճառը մեկն է: Պուտինի նախկին երկրպագու Պավել Դուրովը 2014 թ-ից լքել է Ռուսաստանը և հայտարարել,որ նպատակ չունի վերադառնալու հայրենիք: Դուրովը հիմանակնում բնակվում է ԱՄՆ-ում և,որքան կարելի է կռահել, համագործակցում է ԱՄՆ իշխանությունների հետ:
Հիմա արդեն պարզ է,թե “ռուսական” ծագում ունեցող Telegram-ը և վերջինիս տնօրենն ինչու են մերժել Թեհրանի խնդրանքը:

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL