Search
Close this search box.

Այսօր ` զույգերիս ծննդյան օրն է. Ո°նց կարողացաք զրկել նրանց ապրելու իրավունքից. տատիկի հուզիչ գրառումը

Այսօր ` զույգերիս ծննդյան օրն է…
Երկնքում են նրանց ծնունդը նշելու…
Տղաներս կտխրեն , շատ կտխրեն երկիր նայելուց ..ողբ , արցունք , խնկահոտ … ծաղիկներ…իրենց սիրող և սպասող հարազատներին ժամանակից շուտ ծերացած…
Անտառներում կաղնին է միշտ
Փոթորիկի առաջն առնում,
Որ ծառերը չկոտրվեն,
Որ անտառը , անտառ մնա…
Դալար շիվերն հողմի առա°ջ,
Ողբամ քեզ հետ` անտառհառաչ…
Էդգար և Վահե Առաքելյաններ…
Ամեն մեկը` այս երկրի վրա թողեց առնվազը չապրած 50 տարի …
Այն ինչ պատերազմը կարող էին կանգնեցնել այս կարգավիճակով , առանց զոհերի , այս լուսավոր տղաներն էին խանգարում մոլորակի պտույտի°ն. .. Ո°նց կարողացաք զրկել նրանց ապրելու իրավունքից…
Գեղեցիկ, բարձրահասակ , խելացի , շնորհալի տղաներին, աշխարհը պետք է ճանաչեր որպես , դուդուկահար եղբայրների .. 2020 թ. Հոկտեմբերի 1-ից , ծանր ապակե վարագույր է իջել մեր ու դրսի աշխարհի միջև …. սև շորերով հանդիսատես ենք ապակուց այս կողմ …
2000թ, -2020 թ. ծնունդից մինչև անմահություն , մի տան շեմից երկու 20….մնացել էր 100 օր զորացրմանը…այսքան դատարկ զրոները ..այսքան չապրած տարիները , ի°նչով , լցնենք…ասե’ք ի°նչով…
Գարու’ն , տեսել° ես
Զույգ եղբայրներին`
Դրախտի այգում
Շվի փչելուց…
Ուր փերիները
Պարում են անվերջ,
Ու տղաներիս
Խելքահան անում,
Ասա մի ծեր կին ,
Աշխարհից խռով,
Ձեզանից հետո,
Էլ սեր չի երգում…
Զեփյուռ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL