Search
Close this search box.

Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը դատական նիստից հետո կտրուկ վատացել է, շտապօգնության բրիգադը Վերմիշյանին տեղափոխել է «Էրեբունի» ԲԿ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական նիստերի դահլիճում վատացել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը, և դատական նիստն ընդմիջվել է:

Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն իր հերթին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նա պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իրենից` իր պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Վերմիշյանն իր դեմ հետապնդումն ակնհայտ քաղաքակական է համարում, իսկ ազատազրկումը, նշում է՝ միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն, բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին։

Please enter a valid URL