Search
Close this search box.

Զելենսկին հայտնել է Ռուսաստանին սպասվող «տհաճ անակնկալի» մասին

Նիդերլանդներից ռազմական օգնության նոր մատակարարումները տհաճ անակնկալ կլինեն Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո։

«Ես վստահ չեմ, որ կարող եմ բացարձակապես ամեն ինչ ասել այն մասին, թե ինչ համաձայնության ենք եկել Նիդերլանդների խորհրդարանի հետ: Չէի ցանկանա Ռուսաստանին նախապատրաստել տհաճ անակնկալների։ Ես կցանկանայի այդ տեղեկատվությունը թողնել ուկրաինացի զինվորականների համար»,- ասել է Զելենսկին, նրա խոսքերը մեջբերված են Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում։

Նա նշել է, որ Նիդերլանդները Ուկրաինային զենքի մատակարարման հարցում օգնող երկրների տասնյակում է։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ կարգադրել էր Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել մինչև 400 միլիոն դոլարի չափով։

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման պլանավորման մասին՝ «առաջիկա ամիսների ու տարիների» կտրվածքով։

Please enter a valid URL