Search
Close this search box.

Մի ձևացրեք իբր վայ էս ինչ անակնկալ էր. Արմինե Մելքոնյան

Լուրջ զարմանում ե՞ք, որ Ագրարային համալսարանն ընդունվել է 38 հոգի, իսկ Մանկավարժականում դիմորդների թիվը գնալով նվազում է։
Ես չեմ զարմանում, որովհետև տարիներ շարունակ երկու թիրախային խմբի հալածել եք` գյուղացուն ու ուսուցչին։
Գյուղացու աշխատանքը չեք գնահատել, ուսուցչի աշխատանքն էլ կոպեկների դեմ ուզել եք առաքելություն կոչել։ Իսկ թե մի ուսուցիչ հանդգներ բողոքել գործից ազատել եք, կամ վերջին բառերով պախարակել։

Գյուղացուն երբեք ձեռք չեք մեկնել, գյուղացու քրտինքը միշտ էժան եք ուզել, երբեք չեք հաշվել, որ կարտոֆիլ ստանալու համար տրակտոր, պարարտանյութ, քաղհան, ջուր ու բերքահավաք ծախս կա …. Դուք միայն էժան ապրանք եք ուզել ։

Հիմա երկու տեղում էլ հասել եք ձեր ուզածին, չկա գյուղացի, չկա ագրարային խնդիր, չկա դպրոցում նորմալ վարձատրություն`չկա մանկավարժականի դիմորդ։
Ու մի ձևացրեք իբր վայ էս ինչ անակնկալ էր ….

Արմինե Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL