Ուկրաինացի զինվորականները պատրաստվում են հակահարձակման Խերսոնի ուղղությամբ, սակայն ժամկետները դեռևս հայտնի չեն։ Այս մասին Freedom-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Ռոստիսլավ Սմիրնովը։
«Ես չէի խոսի կոնկրետ ժամկետների մասին: Բայց կարող եմ ասել, որ շուտով մեզ շատ լավ նորություններ են սպասվում, հատկապես մեր երկրի հարավից: Որովհետև այնտեղ իրավիճակը ամենալավն է», ասել է նա:
Խերսոնի շրջանում ուկրաինացի զինվորականները ոչնչացրել են ռուսական բանակի պահեստներ եւ հրամանատարական կետեր եւ գրեթե շրջափակման մեջ վերցրել ռուսական խմբավորումը։ «Թշնամու համար շատ դժվար կլինի նահանջել, երկրորդ՝ զինամթերք, կադրեր հասցնել, մեզ համար շատ ավելի հեշտ կլինի ազատագրել Խերսոնի այս մասը, կարծում եմ, որ դա կլինի մոտ ապագայում», ասել է Սմիրնովը։