ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում հուլիսի 18-ից հուլիսի 24-ի դրությամբ․
✓ 965 նոր դեպք
✓ 6158 թեստավորում
✓ 547 առողջացած
✓ 7 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 425365 դեպք, որոնցից 413901 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1144 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8633 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3154685 թեստավորում: