Search
Close this search box.

Կիևում առևանգված հայ օլիգարխներից մեկի որդուն հայտնաբերել են. պահանջում են փրկագին

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր ՝  Կիևում առևանգել են  Հայաստանի գործարարներից մեկի  որդուն  և  տևական ժամանակ է,  որևէ տեղեկություն չկա երիտսարդ տղայի ճակատագրից:

Meganews.am -ին հայտնի դարձավ, որ առևանգողները օրեր առաջ կապ են հաստատել  գործարարի հետ և տղայի համար  փրկագին պահանջել 20 մլն. ԱՄՆ դոլար:

Կայքի աղբյուրները նաև փոխանցեցին, որ այս պահին գործարարը այդ մեծ չափի գումարն է փորձում գտնել, որպեսզի կարողանա վճարել  տղայի փրկագինը:  Առևանգողները տղային պահում են Կիևում  և որևէ այլ տեղեկություն չկա, թ՞ե ինչու էին առևանգել և այժմ փրկագին պահանջում երիտասարդի կյանքի համար:

Հիշեցնենք, որ առևանգվածը հայտնի  գործարար  «Շինանյութի Սերգեյ»-ի որդին է, գրում է Meganews.am-ը:

Please enter a valid URL