Search
Close this search box.

Ինքնասպանության փորձ Երևանում. մոտ 60 տարեկան անձը կտրել է բազկերակները

Հունվարի 2-ին՝ ժամը 08:59-ին, ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի տներից մեկի մոտ 60 տարեկան անձը չպարզված քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 1960թ. ծնված Մ. Բ.-ը վնասել է աջ ձեռքի նախաբազկի երակները և հոսպիտալացվել Էրեբունի ԲԿ:

Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը փրկարարները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Please enter a valid URL