Search
Close this search box.

Լարսը կրկին փակվեց. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:

Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:

Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն դեկտեմբերի 31-ին Լարսի սահմանային անցակետը հատել է 90 բեռնատար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 84 տրասպորտային միջոց:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Սարավան — «Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով, Գորիս քաղաքում մառախուղ է:

 

Please enter a valid URL