Search
Close this search box.

«Գերմանիայից վերադարձել եմ կարծես նոր մարդ». 44-օրյա պատերազմի մասնակիցը հայ բժշկի հրավերով մեկնեց Գերմանիա

Հայկն օրերս վերադարձել է Գերմանիայից: Ասում է՝ Գերմանիայից վերադարձել է կարծես նոր մարդ, ավելի վստահ, առանց սթրեսի, հետագա կոնկրետ նպատակներով ու նոր հույսով: Հայկ Վարդազարյանը 44-օրյայի մասնակիցներից է. պատերազմը 21-ամյա Հայկից էլ խլել է առողջությունը, առողջական չլուծվող խնդիրները՝ հույսն ու արարելու ցանկությունը:

Բայց մեկ՝ անծանոթ հաղորդագրությունը, ինչպես Հայկն է պատմում, էականորեն փոխել է իր կյանքը.
«Մոտ 1.5 ամիս առաջ անծանոթ հաղորդագրություն ստացա Գերմանիայից: Հետաքրքրվում էին իմ առողջական վիճակով: Պարզվեց՝ Գերմանիայի Քյոլն քաղաքից բժիշկ Վարդան Խաչատրյանն էր, որին հետաքրքրում էր իրեն հասած ինֆորմացիայի համապատասխանությունը, եւ հենց այդ խոսակցության վերջում նա կազմակերպեց բժշկական փաստաթղթերիս գերմաներեն թարգմանությունը:

Այդ ամենն այնքան արագ կատարվեց, որ մի տեսակ ընդհանուր անտարբերության մթնոլորտում սկզբում թվաց ոչ իրական: Պարզվեց, որ բժիշկը Գերմանիայում բացել է բարեգործական կազմակերպություն, որը նպատակ ունի նաեւ օգնել այն վիրավորների բուժմանը, որոնք անհրաժեշտ է կազմակերպել Հայաստանից դուրս: Հաջորդ զանգը ստացանք Գերմանիայից այն ժամանակ, երբ Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ պատրաստ է գումարային առումով եւ մի քանի օրվա ընթացքում Գերմանիա գնալու հրավերը ուղարկել մեզ եւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն: Հենց հրավերի փաստաթղթերի վրա նշված էր, որ Գերմանիայում բուժման, հետազոտությունների, կեցության, սննդի եւ այլ անհրաժեշտ ծախսերը կազմակերպությունը վերցնում է իր վրա»:

Հայկը պատմում է, որ պատերազմի ժամանակ եղել է ժամկետային զինծառայող եւ վիրավորումը ստացել է Ջրականում՝ «Անանուն» բարձունքի մոտ: Հայկին գտել են ողնաշարի վնասվածքով:

Please enter a valid URL