SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ դեկտեմբերի 31-ին և այսօր՝ հունվարի 1-ին, հրավառության հետևանքով արտակարգ դեպքեր են տեղի ունեցել հանրապետությունում:
Հունվարի 1-ին, ժամը 01:00-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի առաջին մատի ափային, դիմային հոդի շրջանի պատռված վերք» և «աջ ձեռքի առաջին մատի ափային հոդի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը Մարտունու ոստիկանապետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Աստղաձոր գյուղի Ազատամարտիկների փողոցի իրենց տանից, որտեղ էլ 8-ամյա Գոհար Սահակյանն ու 6-ամյա Արման Սահակյանը վնասվածքները ստացել են իրենց տանը հրավառություն կատարելու հետևանքով:
Գ. և Ա. Սահակյանները քույր ու եղբայր են: Փաստի առթիվ Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: