Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքը պիտի շուտ արթնանա, առավոտյան 07:00-ից երաժշտությունն կհնչի. երևանցիների արձագանքը քաղաքապետի այս որոշմանը

Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում:

Երևանցիների արձագանքը քաղաքապետի այս որոշմանը շատ հեետաքրքրիր է․

Դավիթ Պիպոյան

Որպես Իտալիա ապրած ու մեծացած մարդ (կամ ծերացած ոնց կուզեք) սովոր եմ եկեղեցու ձայներից ժամը վեցից արթնանալ, բայց մի հարց է հետաքիքիր, թե ո՞վ է որոշելու` ինչ երաժշտություն դնել։ Կարծում եմ պետք է ըստ վարչական շրջանների ու փողոցների լինի, օրինակ Արեշում կարող է լինել ոչ ավել ոչ պակաս, երրորդ մաս՝ դոլյա վառավսկայա, մեծ կենտրոնում՝ սուպեր Սաքո, փոքրում՝ Հայկո։ Աբովյան փողոցը պահում ենք Բեգոյան Վահեի համար, իսկ ահա մեր լուսամուտի տակ ես միանշանակ կառաջարկեմ այս կատարումը․

Մարիամ Թաշչյան

Արեշում շատ ավելի կարկառուն դեմքեր կան, որոնց երգերը կարելի ա միացնել, ոչ ավել ոչ պակաս-ը ղզիկ բան ա մեր համար

Մելնե Հարությունյան
Մի ժամանակ “ժավելի սպիիիիրտ ” երգով էինք արթնանում

Արամ Խաչատրյան

Դե հիմա ասա Սուպեր Սաքոն քեզ ինչքանա՞ առաջարկել, որ իրան կենտրոնն ես բաժին հանել 🫣

Գայանե Փայտյան
Նայեք’ ծանր ռոք չմիացնեն, առավոտ գիշերով լաաաավ ընկնավորվենք, դիվահար լինենք… Տեղից էլ մի բան չենք

Գրիշա Բալասանյան
Պահանջում եմ’ գյուղերում էլ համայնքապետարանների աշխատակիցները ժամը 06:30-ին հերթով երգեն մեր պատուհանների տակ, որ շուտ արթնանանք: Գյուղական կյանքը ևս պետք է շուտ սկսել…
Հ.Գ. Հարգելի սիրելիներ, իսկ օրորոցայինը երբ է հնչելու Երևանի փողոցներում, որ գյուղերում էլ այդ ժամին քնենք…

Please enter a valid URL