Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում 11 ուկրաինական ԱԹՍ են խոցել Խարկովի, Նիկոլաևի, Խերսոնի մարզերում և ԴԺՀ-ում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հակամարտկոցային պայքարի շրջանակում ճնշվել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երեք դասակ, «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային կայանքների երեք հրետանային դասակ, «Մստա-Բ» հրանոթներին 10 հրետանային դասակ, Դ-20 հաուբիցների 24 հրետանային դասակ և «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքների 15 հրետանային դասակ՝ Դոնեցկի Ժողովրդական հանրապետության կրակային դիրքերում»,-ասված Է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բելոգորովկա բնակավայրի շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիայի հարվածներով ոչնչացվել է ուկրաինական բանակի 14-րդ մեխանիզացված բրիգադի 2-րդ գումարտակի անձնակազմի կեսից ավելին:
Բացի այդ, ռուսական հրետանու կողմից «Դոնբաս» ազգայնական կազմավորման մարտական դիրքերի կրակային խոցման արդյունքում Վերխնեկամենսկոյե բնակավայրի շրջանում ոչնչացվել է ավելի քան 60 գրոհային: