Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զորքերի ամենօրյա կորուստները կազմում են մոտ 30 զոհ և 250 վիրավոր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Զելենսկու խոսքով՝ «կրակային ուժերի հավասարակշռության փոփոխությունը» կանգնեցրել է ուկրաինական կողմի կորուստները։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ մայիս-հունիս ամիսներին ռազմական գործողությունների գագաթնակետին Ուկրաինան օրական կորցնում էր 100-ից 200 զինծառայող, որը այժմ կրճատվել է՝ օրական հասնելով 30 զոհի և շուրջ 250 վիրավորի։
Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ Կիևը պատրաստվում է ընդունել Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը և քննարկել իր երկրի ինստիտուցիոնալ հզորացումը ԵՄ ճանապարհին։ Նրա խոսքով՝ համապատասխան քայլերը նա հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։