Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Էվերթոնի» հետ:
Հանդիպումն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով: Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը առավելության հասավ 2:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեց Անտոնի Մարսիալը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում Լինգարդը կրկնապատկեց այն:
Այս հաղթանակից հետո մանկունիանցիները վաստակեցին 47 միավոր և զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը: «Էվերթոնը» 27 միավորով 9-րդն է:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին, սական մնաց պահեստայինների նստարանին:
«Էվերթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2
Գոլերը՝ Մարսիալ (57) Լինգարդ (81)