Գրոհային ավիացիայի անձնակազմերը հրթիռային ավիահարվածներ են հասցրել ուկրաինական բանակի ստորաբաժանումների ռազմական օբյեկտներին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Դոնբասի պաշտպանությանն ուղղված ռազմական հատուկ գործողության ժամանակ ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-25 գրոհիչների մարտական աշխատանքի կադրերը:
Ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ գրոհային ավիացիայի անձնակազմերը հրթիռային ավիահարվածներ են հասցրել ուկրաինական բանակի ստորաբաժանումների ռազմական օբյեկտներին և տեխնիկային:
Բացի այդ, հայտնի է, որ հրթիռների արձակումները փոքր բարձունքներից են եղել։ Ավիացիոն խոցման միջոցների մարտական կիրառման արդյունքում ոչնչացվել են ուկրաինացիների քողարկված դիրքերն ու զրահապատ տեխնիկան։