Search
Close this search box.

Հայաստանը մտադիր է Հնդկաստանից ռազմական դրոններ և այլ սպառազինություն գնել

«Ազատություն». Երևանը մտադիր է Դելիից ռազմական դրոններ և այլ սպառազինություն գնել, ու այդ նպատակով նախորդ ամիս Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան՝ գնման ենթակա զինատեսակների ցանկով։

Այս մասին գրել է հնդկական DnaIndia-ն, որը Հնդկաստանի առևտրատնտեսական կենտրոնի՝ Մումբայի անգլիալեզու խոշորագույն պարբերականներից է։ DnaIndia-ն ներկայացնում է անանուն մնալ ցանկացող հայաստանցի պաշտոնյանի խոսքերը, թե ղարաբաղյան նախորդ պատերազմը հարկադրել է Երևանին վերագնահատել իր ռազմական կարիքները։

Պարբերականը նկատում է՝ պատերազմը ցույց տվեց, թե ռուսական ռազմական տեխնիկան որքան անօգուտ է թուրքական սպառազինության, հատկապես Bayraktar անօդաչուների դեմ։ «Ազատությունը» դիմել է Հայաստանի ռազմական գերատեսչություն՝ վերոհիշյալ հարցերի պատասխանը ստանալու համար։ Դեռ չեն արձագանքել։

Please enter a valid URL