Հնդկական DNA թերթի փոխանցմամբ, Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ հնդկական զենք գնելու համար։
Ըստ թերթի. «Հունիսին Հայաստանի պատվիրակությունն այցելեց Հնդկաստան։ Թեև դրա բովանդակության մասին քիչ բան է հայտնի, անօդաչու սարքերը ցուցակում են, և ոչ միայն անօդաչու սարքեր»։
Հնդկական լրատվամիջոցը մանրամասնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի նկատմամբ: 2020-ին Հայաստանը 40 միլիոն դոլարի գործարք էր կնքել Հնդկաստանի հետ՝ հնդկական չորս SWATHI ռադարների մատակարարման համար։