Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) իշխանությունները մտադիր են անկախության հասնել և 2006 թվականի հանրաքվեի արդյունքներին համապատասխան հետագայում միանալ Ռուսաստանին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՄՄՀ-ի արտգործնախարար Վիտալի Իգնատևը։
Հուլիսին լրանում է Մերձդնեստրի խաղաղապահ օպերացիայի 30–ամյակը։ Զինված հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիրը ստորագրվեց 1992 թվականի հուլիսի 21-ին, իսկ հուլիսի 29-ին տարածաշրջանում համատեղ խաղաղապահ ուժեր տեղակայվեցին։
Նրա խոսքով` ինքնիշխանության հայեցակարգի պաշտպանությանն ու հանրապետության համընդհանուր ճանաչման միջազգային իրավական փաստարկները վաղուց են ձևավորվել, ու հազիվ թե որևէ մեկը կարողանա վիճարկել դրանք։
«Մերձդնեստրը որևէ որոշում չի կայացնի ի վնաս կես միլիոնանոց ժողովրդի, գործելու է պրագմատիկ և ազնիվ», – ասել է արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ 2006 թվականի սեպտեմբերի կայացած հանրաքվեի ժամանակ, ըստ ԿԸՀ տվյալների, հանրապետության անկախության և ՌԴ-ի կազմում ընդգրկվելու օգտին է քվեարկել մասնակիցների 97%-ը։