Search
Close this search box.

ՀՀ ԱԱԾ օրենսդրական նախաձեռնությունը ում օգտին է՝ Հայաստանի թե Թուրքիայի

ՀՀ ԱԱԾ-ն օրենսդրական նախաձեռնությամբ փորձում է էականորեն բարդացնել Սփյուռքի մեր հայրենակիցներին Հայաստանի քաղաքացիություն տալու գործընթացը։

Դա կարելի է միաժամանակ հասկանալ և չհասկանալ։
Ես հասկանում եմ ԱԱԾ-ի անհանգստությունը։ Սփյուռքում, ինչպես Հայաստանում, կան մարդիկ, որոնք հակված են դառնալ թշնամիների ազդեցության գործակալ և ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում օգտագործվել թշնամու կողմից։

Ես չեմ հասկանում ԱԱԾ-ի նախաձեռնությունը, քանի որ ՀՀ քաղաքացի, բայց թշնամու ազդեցության այնքան շատ գործակալ կա, այդ թվում կառավարության մեջ, որ թշնամին իմաստ չի տեսնի Սփյուռքի մեր հայրենակիցներին գնելու համար։
Միևնույն ժամանակ չմոռանանք, որ դեռևս 2015-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե հայկական սփյուռքը իրենց համար գլխացավանք է, իսկ քրդական կուսակցության առաջնորդ Դեմիրթաշին ամոթանք տվել․ «Նա, ում ընկերը Հայկական սփյուռքն է, օգուտ կտա՞ քրդին, թուրքին, արաբին»։

Թուրքիայի և Ադրբեջանի համար հայկական պետության գլխավոր հենարանը առաջին հերթին հայկական սփյուռքն է, ու քանի դեռ կա Սփյուռքի աջակցությունը Հայաստանին, իրենք մեծ հաջողությունների հասնել չեն կարող։ Նաև այդ նպատակով 2010-ին նույն Դավութօղլուն հստակ ասաց, որ իրենք փոխելու են հայկական սփյուռքի նկատմամբ իրենց թշնամական վերաբերմունքը, ապա՝ 2012-ին ասաց՝ Հայկական սփյուռքը մեր սփյուռքն է, նրանք մեր քաղաքացիներն են․․․

Հայկական սփյուռքը մեր պետականության դոնորն է, և եթե մենք այնքան խելամիտ չլինենք, որ մեզանից վանենք մեր եղբայրներին ու քույրերին, ապա կարճ ժամանակ անց մեր թշնամիները վերջնականապես կհոշոտեն մեզ։
Մտածեք այդ մասին՝ ազգային արժեքները ոչնչացնելուց առաջ, իսկ մեր Սփյուռքը ազգային արժեք է։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL