Որպեսզի լավ հասկանանք, թե ինչի են պատրաստվում մեր թշնամիները, պետք է ավելի տեսողական ցույց տալ ամեն ինչ։
Այս քարտեզը գծվել է Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնում, հաստատվել Իլհամ Ալիևի կողմից, Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հավանությամբ։
Երբ Իրանը հստակ ասում է, որ թույլ չի տա Հայաստանի և Իրանի հազարամյա սահմանների արգելափակում, աչքի առաջ ունի հենց այս քարտեզը, որի իրագործման ուղղությամբ հենց հիմա աշխատում են մեր թշնամիները։
Երբ Ռուսաստանը իր զորքերը կուտակում է ՀՀ Սյունիքի մարզում, աչքի առաջ ունի հենց այս քարտեզը՝ հասկանալով, որ Հայաստանի հարավի կորստի դեպքում Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի հաջորդ թիրախը լինելու են Իրանի հյուսիային շրջաններն ու Ռուսաստանի հարավային շրջանները՝ Չեչնիա, Դաղստան և այլն։
Իսկ ի՞նչ ենք հասկանում մենք։ Հասկանում ե՞նք արդյոք, որ չենք կարող մշտապես լինել ֆուտբոլի գնդակ, որ մենք արժեք ենք մեզնից ներկայացնում ու պարտավոր ենք նախ ինքներս տեր կանգնել մեր երկրին, ապա մտածել նաև ազատագրումների մասին։
Պատմական մի ջրբաժանում ենք, երբ լինելու է երկու ճանապարհ՝ հաղթել ու հզորանալ, կամ ունենալ այն, ինչ նշված է քարտեզում։ Թուրքիան իր ռազմավարական պլանավորման մեջ անչափ կարևոր տեղ է տալիս 2023 թվականին, իսկ Ադրբեջանը չի թաքցնում 2025-ի տարեթիվը
Նաիրի Հոխիկյան