Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է սայլակից առևանգում 6 ամսական երեխային. ՌԴ

Տամբովում տղամարդը մանկասայլակից խլել է վեց ամսական երեխային ու վազել բանուկ փողոցի խաչմերուկում: Գրում է 360 TV-ն:

Մայրը վազել է չարագործի հետևից, մինչև վերջինս իրեն նետել մեքենայի կապոտի վրա: Մայրիկն ու մի քանի վարորդներ խլել են երեխային անադեկվատ տղամարդու ձեռքից:

51-ամյա տղամարդն իր արարքը բացատրել է այսպես. «Ես ուզում եմ բանտ նստել»: Նրան բերման են ենթարկել, նշանակվել է հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն։

Երեխան չի տուժել. հիվանդանոցում նրան ռենտգեն են արել և տուն թողել։

Տղամարդը նախկինում բիզնես է ունեցել, հետո պարտքերի մեջ է ընկել։ Անցյալ տարի նա նույնիսկ սնանկ է ճանաչվել։

Երևի հենց այստեղից էլ Էդիկի մոտ ցանկություն է առաջացել բանտ նստել և խուսափել հետագա խնդիրներից։

Please enter a valid URL