Search
Close this search box.

Չավուշօղլու. Թուրքիան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Հայաստանից կոնկրետ քայլեր է սպասում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։

«Մենք դեռ կոնկրետ քայլեր չենք տեսել Հայաստանից։ Ժամանակն է, որ Փաշինյանի գլխավորած վարչակազմը դրական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Միայն խոսքերը բավարար չեն», — ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է Չավուշօղլուն TRT հեռուստաալիքի եթերում։

Նշենք, որ հուլիսի 1-ին Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ որոշվել է երրորդ երկրների քաղաքացիների համար հնարավորինս շուտ ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել բեռների ուղիղ օդային փոխադրումները Հայաստանի և Թուրքիայի միջև։

Please enter a valid URL