Search
Close this search box.

ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում, որոշ մասերում առկա է մառախուղ և մերկասառույց

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրու, Վայքի, Ապարանի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 70-80 մետր:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Please enter a valid URL