Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղու թիվ 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի բնակչուհի 57-ամյա Գոհար Պետրոսյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Շենգավիթի ոստիկանները ՃՈ ծառայողներն ու քննիչները նշված վրաերթը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ 54-ամյա Գագիկ Շադանյանին: Հայտնաբերվել է նաև նրա վարած Opel մակնիշի ավտոմեքենան, որը քննիչի հանձարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթի վայրում մի տղամարդ նշում էր, որ մահացածն իր կինն է, և նշված ավտոմեքենան իրեն էլ է հարվածել: Բարեբախտաբար ինքը ցավ է զգացել միայն ոտքի հատվածում: