Search
Close this search box.

Ցեղասպանության թանգարանի տնօրենը՝ Եղեռնը ծաղրող թուրքի մասնակցությամբ միջադեպի մասին

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ եւ տեսանյութ էր հրապարակել, եւ ահազանգել ԱԱԾ-ին այն մասին, թե ինչպես է ազգությամբ թուրք երիտասարդը ծաղրում է Հայոց ցեղասպանությունը՝ հենց Ցեղասպանության հուշահամալիրում:

Aravot.am-ը փորձել է կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանից: Նա ասաց, որ դա հերթական սադրանքն է եւ սկանդալային նյութ՝ լրատվամիջոցների համար:

«Ի՞նչ մեկնաբանություն անեմ, մեզ մոտ ամեն օր հարյուրավոր մարդիկ են մտնում հուշահամալիր, եւ բոլորի ձեռքին միշտ լինում է հեռախոս, լուսանկարչական ապարատ, բոլորին ինչպե՞ս հետեւեն ոստիկանները: Մենք երեք ոստիկան ունենք այդ տարածքում, ամեն մեկն իր մասում է, իրենք հիմնականում քայլում են: Եթե տեսանյութը նայեք, կտեսնեք, որ ինքը (թուրք երիտասարդը-Գ.Հ.) չի գոռում, ձեռքերը վերեւ չի բարձրացնում, հեռախոսը իր դեմքի առջեւ է պահել եւ ինքն իրեն նկարում է:

Ուզում եմ ասել, որ ձեռքը վեր չի բարձրացնում, որպեսզի հեռվից դա նկատվի»,-ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: Ի դեպ, տեսանյութում երեւացող տղամարդը ցույց է տալիս «գորշ գայլերի» նշանը, գալի ձայն հանում, ապա ասում, որ եկել է «Հայաստանի ամենամեծ թատրոն»:

«Մենք ունենք տեսախցիկներ, բայց տեսախցիկներն ամեն նրբություն չեն կարող որսալ: Դրանք սովորական տեսախցիկներ են, որ սովորական հեռավորության վրա ցույց են տալիս՝ էս մարդը գնաց, էս մարդն եկավ, եթե ինչ-որ մի «չեպե» է լինում, հասկացվում է, բայց եթե մարդը իր դեմքից ընդամենը 20սմ հեռավորության վրա ցույց է տալիս նշան եւ ձեռքում էլ ապարատ կա՝ դժվար է նկատել:

Please enter a valid URL