Search
Close this search box.

Կողբի 10 միլիոն դոլարանոց թալանված կոմպրեսորային կայանը եւ իտալացու դիահերձման 50 դոլարը

Խորհրդային վերջին տարիներին Տավուշի մարզի Կողբ գյուղի տարածքում, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների հատման վայրից ոչ հեռու, կառուցվել էր գազի կոմպրեսորային հզոր կայան, որը ի վիճակի էր բազում անգամ ավելացնել Հայաստան ներմուծվող գազի ճնշումը։

Նորակառույց կայանն այդպես էլ շահագործման չհանձնվեց։ Ըստ իմ տեղեկությունների ՝ գազի կոմպրեսորային կայանի արժեքը եղել է խորհրդային 10 միլիոն ռուբլի, որը այն ժամանակ կարող էր համարժեք լինել ամերիկյան 10 միլիոն դոլարին։

Գազի կոմպրեսային կայանն ուներ ռեակտիվ երկու հզոր շարժիչներ, կառուցված էր պողպատյա մեծ հարթակ, գազի կոմպրեսորային կայան տանող ճանապարհը՝ մոտ 8 կմ , բարեկարգված էր, կառուցվել էր կայանը սնունցող մոտ 8 կմ երկարությամբ ջրագիծ եւ էլեկտրական հոսանքի գիծ։

Կայանն ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծությունների չէր ենթարկվել, հայ զինվորականնների վերահսկողության տակ գտնվող կայանը, իմ հիշելով՝ 1994-1995թվականերին զինվորական հրամանատարության հրամանով հիմնահատակ թալանվեց, երկու ռեակտիվ շարժիչները մասնատվել եւ որպես գունավոր մետաղներ արտահանվել են տասնակ բեռնատարների միջոցով։

Նման կերպ պողպատե հարթակը, կայանը սնուցող ջրագծի խողովակները եւ էլեկտրական հոսանքի լարերը, հենասյուները թալանվել են։ ԱԱԾ-ն այդ թալանի վերաբերյալ 1990-ական թվականների կեսին քրեական գործ էր հարուցել, սակայն քանի որ թալան կատարողները սերտ կապեր ունեին այդ ժամանակվա իշխանության հետ, գործին ընթացք չտրվեց։

Դրանից տարիներ երեւի մոտ տարի 10 անց Հայաստանի վերցրած վարկի միջոցով իտալական մի ընկերություն գրեթե նույն տարածքում կոմպրեսորային կայան կառուցեց՝ ավելի փոքր հզորությամբ։ Գազամղիչ նոր կայանի կառուցման ժամանակ իտալացի մասնագետներից մեկը հանկարծամահ եղավ։ Նրա գործընկերը Նոյեմբերյանում դիահերձման տալով գործընկերոջ մարմինը, դիահերձման համար դիահերձողին 50 դոլար էր վճարել, տեղեկանք պահանջել , որպեսզի կայանը կառուցող իր ընկերությունից հետո ստանա 50 դոլարի փոխհատուցումը։

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL