Search
Close this search box.

ԱԱԾ-ն չի մեկնաբանում, թե երբ եւ ինչ հիմքով է Մուրադ Փափազյանը Հայաստանի համար ճանաչվել անցանկալի անձ

Ազգային անվտանգության ծառայությունը չի մեկնաբանում, թե երբ եւ ինչ հիմնավորմամբ է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը Հայաստանի համար ճանաչվել անցանկալի անձ։ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնում են, որ հայցվող տեղեկությունը խախտում է Մուրադ Փափազյանի անձնական կյանքի գաղտնիությունը, հետեւաբար այն չի կարող տրամադրվել։

Մեր հարցին, թե կա՞ն այլ սփյուռքահայ գործիչներ, որոնք եւս Հայաստանի համար ճանաչված են անցանկալի անձ, ԱԱԾ-ն եւս չի պատասխանում՝ նշելով, որ այդ մասին հաշվառում չի իրականացվում։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն ընտանիքի հետ հուլիսի 14-ին ժամանել էր Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցներն արգելել էին Փափազյանի մուտքը Հայաստան՝ պատճառաբանելով, թե ինքն անցանկալի անձ է Հայաստանի համար։ Մուրադ Փափազյանը ստիպված է եղել ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա։

Please enter a valid URL