Search
Close this search box.

Սուրեն Սարգսյանը՝ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության վերջին հայտարարության մասին

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության վերջին հայտարարությանը։ Նա մասնավորապես գրում է․ «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։

Այստեղ որևէ տարակուսելի բան չկա: Կամավորությունը ԱՄՆ-ում շատ ընդունված բան է, երբ կամավորները օգնում են պետական կառույցներին, տվյալ պարագայում արտերկրում գտնվող ամերիկացիներին օգնելու և պաշտպանելու նպատակով:

Սա Պետդեպի ծրագիրն է և նման հայտարարություններ տարբեր ժամանակներում արվել են Ճապոնիայում, Բուլղարիայում, Միկրոնեզիայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում և այլն»:

Please enter a valid URL