Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, քույրեր, եղբայրներ, հայ մարդիք, շնորհավորհում ենք բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը: Թող, 2018թ-ը լինի արժանապատվության, ոգու, ազատության և սիրո տարի: Թող, հայ զինվորի աջը միշտ հաղթող լինի և թշնամիները գան իրենց ոտքերի տակ: Թող մեր երկիրը դառնա արժանավոր մարդկանց երկիր, որտեղ նվաստացած, ողորմելի կյանքով չեն ապրի հայ գիտնականը, ուսուցիչը, զինվորականն ու դերասանը, որ մեջք չեն ծռի ու հանուն մի կտոր հացի չեն վաճառի ամեն ինչ՝ վերածվելով խղճուկ կատարածուի: Թող հայ տղամարդը անելանելի իրավիճակից չբռնի օտարության ճանապարհը այլոց ողորմածությանը թողնելով ընտանիքը: Թող որ Հայաստանի քաղաքացին չզգա իրեն ոտնահարված, իրավազուրկ, հալածված և անկարող իր սեփական երկրում:
Եվ թող միավորվեն ողջ աշխարհի հայոց արժանավոր զավակները, բռունցք դառնան, մաքրեն հայրենիքը հոշոտող զեռուններից, հաստատեն կարգ և արդարություն:
Թող իրականություն դառնա ինքնիշխան, ժողովրդավար, հզոր ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, որ երջանիկ լինի հայ մարդը մեր միակ և անկրկնելի հայրենիքում:
Կյուրեղյան եղբայրներ