Search
Close this search box.

Նարիշկինի Երեւան այցի արդյունքը երկար սպասեցնել չտվեց

ԿՀՎ տնօրենի այցից հետո շտախ Երեւան ժամանած ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, թե «դժվար պահերին» Ռուսաստանն օգնության է հասնում ՀԱՊԿ, ԵՏՄ ու ԱՊՀ իր դաշնակիցներին։ Հայաստանի օրինակը լավագույնս ցույց է տալիս դաշնակիցների հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը, եւ հենց այդ պատճառով էլ ռուս գլխավոր հետախույզի այդ հայտարարությունը սպառնալիք է Հայաստանի համար։

Եվ այս պնդումը երկար սպասեցնել չտվեց։ Մինչ նրա այցը Ալիեւը մի շարք պահանջներ էր ներկայացրել Ռուսաստանին, այդ թվում՝ Արցախից հայկական ստորաբաժանումների դուրսբերումը։ Նարիշկինի այցին ՀՀ իշխանությունը ԱԽ քարտուղարի միջոցով վստահեցրեց Բաքվին, որ վերջին զորակոչիկները դուրս են բերվելու սեպտեմբերին, եւ Արցախ այլեւս զորակոչիկներ չեն տարվելու։

Երեւանից Նարիշկինը մեկնեց Բաքու, որտեղ Ռուսաստանի ու Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայություններւ միջեւ համագործակցության զարգացման մասին համաձայնագիր ստորագրեց։ Ըստ դրա՝ «կողմերը ծրագրում են համատեղ գործողություններ իրականացնել, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի և Ադրբեջանի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը աջակցելուն, միջազգային ահաբեկչության և արմատական ծայրահեղականության դեմ պայքարին, երրորդ երկրներում Ռուսաստանի և Ադրբեջանի հաստատությունների ու քաղաքացիների շահերի պաշտպանությանը»:

Դժվար չէ ենթադրել, թե նախեւառաջ ում դեմ է ուղղված այս համաձայնագիրը։ Օրինակ, Փառուխում իր գործողությունները Բաքուն պայմանավորում էր Պուտին-Ալիեւ ռազմավարական համագործակցության հռչակագրի դրույթներով, որոնք գրեթե կրկնում են Նարիշկինի ստորագրած համաձայնության բովանդակությունը։ Մոսկվան լրացուցիչ երաշխիքներ է տալիս Բաքվին Արցախի խնդրում։

Նկատի առնելով նաեւ հայ-թուրքական սահմանը «երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու» պայմանավորվածությունը, պարզ է դառնում, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը Բաքվի համապատասխան ծառայության «պրովայդերն» է դառնալու Հայաստանում։

Lragir.am

Please enter a valid URL