Armeniasputnik.am-ը գրում է.Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ կամավորների է հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, տարհանելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։
Դիվանագիտական առաքելությունը հայտնում է, որ կամավորները կարող են ներգրավել անհետ կորած ամերիկացիներին փնտրելու, ինչպես նաև բանտում կամ հիվանդանոցում գտնվող քաղաքացիներին այցելելու համար:
Բացի այդ, նրանք դեսպանատան անունից օգնություն կցուցաբերեն դժվարությունների մեջ հայտնված հայրենակիցներին:
Դեսպանատունը կամավորներ է փնտրում ինչպես Երևանի վարչական շրջաններում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում։