«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքում բնակիչներն ամառվա տապին զրկված են խմելու ջրից, լավագույն դեպքում՝ 5 օրը մեկ մի քանի ժամով ջուր են տալիս»,- այս մասին երեկ մեր լրագրողին ահազանգել է համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը՝ նշելով, որ ամիսներ շարունակ իր պայքարն այդպես էլ արդյունք չի տալիս, համայնքի ղեկավարը հարցն անուշադրության է մատնել:
«Էլ չեմ խոսում, որ ՄԱԿ-ի պարենի, Կարմիր խաչի եւ համայնքապետարանի բյուջեից հատկացված գումարով ապրիլից սկսած առայսօր ոռոգման ջուր չի հասել բնակիչներին»,- ասում է Զեյնալյանն ու դիմում տեղացիներին․ «Սիրելի Տեղ համայնքի բնակիչներ, դեկտեմբերի 31-ի գիշերը՝ Ամանորին ընդառաջ, կարող եք ջրել ձեր այգիները»։ Համայնքի ղեկավարից պարզաբանում լսել չհաջողվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում