Search
Close this search box.

Սորոսն ու սորոսյակները ազգային և հոգևոր աժեքների դեմ. ինչո՞վ է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը խանգարում Ջորջ Սորոսին

Սորոսն ու սորոսյակներն ազգային և հոգևոր աժեքների դեմ, ազգային հասարակությունից բիոզանգվածի կերտումը շարունակում է գերնպատակ մնալ:

Երկու շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ կառավարությունը նախնական համաձայնություն է տվել Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը կառուցելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը:

Այդ հայտարարությունից բառացիորեն ժամեր անց, մի կետից իջեցված հրահանգով արշավ սկսվեց ինչպես նախաձեռնության, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի դեմ:

Կազմակերպված և ուղղորդվող արշավը երեկ հասավ իր կուլմինացիային, երբ բացառապես Սորոսի հիմնադրամից սնվող 16 ՀԿ-ներ հայտարարություն տարածեցին՝ պահանջելով «Անհապաղ դադարեցնել Հատիս լեռան վրա և տարածքում ցանկացած շինարարական աշխատանքի իրականացումը, և չեղարկել Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման կառավարության նախնական համաձայնությունը»:

Որքան էլ զարմանալի լինի, այս հայտարարությունից ժամեր անց ԿԳՄՍ-ն դիմեեց ոստիկանությանը՝ տեղեկացնելով Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի վնասման մասին, ինչը նշանակում է այս պահանջի կատարում` շինարարության դադարեցում:

Ինչո՞վ է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը խանգարում Ջորջ Սորոսին, և նրա կողմից տարիներ շարունակ բուծված հայաստանյան սորոսյակներին: Այդ կազմակերպությունները ստեղծվել են, այսպես կոչված, ժողովրդավարական արժեքները պաշտպանելու և տարածելու համար` մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, հավասար հնարավորություններ, գենդերային հավասարություն, հակակոռուպցիոն պայքար:

Կապ ունի այս ամենի հետ Հիսուս Քրիստոսի արձանը: Պարզվում է՝ սրանց հետաքրքրում է Հատիս լեռան վրա գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների ճակատագիրը, որը կարող է վտանգվել արձանի կառուցման դեպքում: Հատիսի վրայի հուշարձանները տարիներ շարունակ քանդվում և ավերվում էին, ու դրա մասին որևէ մեկը չէր հիշում, որևէ մեկը չէր բարձրաձայնում դրանք խնամելու կամ պահպանելու հարցը, մինչև այն պահը, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստվում է Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնել:

Պարզ տրամաբանությամբ, եթե այդտեղ նման մասշտաբի մոնումենտալ արձան կանգնեցվի, շրջակայքի հուշարձաններն էլ կշահեն, քանի որ մարդիկ կսկսեն հետաքրքրվել դրանցով, կառաջանա դրանք պահպանելու և հանրահռչակելու հանրային պահանջ և անհրաժեշտություն:

Հայտարարության հեղինակներին և արձանի դեմ հանդես եկողներին բացարձակապես չի հետաքրքրում ոչ Հատիս լեռը, և ոչ էլ նրա վրա գտնվող պատմամշակութային հուշարձանների ճակատագիրը, այլապես ինչպես նշեցինք, նրանք դրա մասին կխոսեին մինչև այս նախագծի մեկնարկը, երբ այդ հուշարձանները ենթարկվում էին բնության ակտիվ ներգործությանը և ոչնչանում էին առանց կողմնակի միջամտության:

Այս մարդիկ և կազմակերպությունները բողոքում են միայն համապատասխան վճարի դիմաց, և կոնկրետ հրահանգով: Այս դեպքը բացառություն չէ, այն ասվածի հերթական ապացույցն է:

Ջորջ Սորոսի կողմից իրականացվող քաղաքականության քննադատները նշում են, որ նրա հիմնական նպատակներից մեկը ազգային և քրիստոնեական արժեքների ոչնչացումն է, համաշխարհային մասշտաբով մարդկային մի տեսակի ձևավորումը, որը չունի ազգային, կրոնական, արժեքային և նույնիսկ սեռային կողմնորոշումներ:

Այդպիսի զանգվածը հեշտ կառավարելի է համաշխարհային կառավարիչների կողմից, որոնց նպատակը նյութական և ֆինանսական ռեսուրսների միանձնյա տիապետումն է, այսպես կոչված՝ համաշխարհային կառավարության ձևավորումը:

Սա այնքան էլ կոնսպիրոլոգիայի ժանրից չէ, եթե նկատի ենք ունենում, որ Հիսուս Քրիստոսի արձանը հայ հասարակության մեջ բարձրացնելու է քրիստոնեական հավատի ու արժեհամակարգի դերը: Արձանի կառուցումը և դրա մշտական գոյությունը հանրային գիտակցության մեջ մեզ ավելի է մոտեցնելու քրիստոնեական պատվիրաններին և արժեքներին:

Հայ մարդը շարունակելու է հավատալ երկնային փրկությանը, և ոչ թե նորահայտ կեղծ փրկիչներին: Սորոսականների նպատակը արժեքների ոչնչացումն է, լինեն դրանք քրիստոնեական, թե համազգային, այդ իմաստով արձանի կառուցումը միանգամայն անթույլատրելի է:

Կա նաև խնդրի երկրորդ կողմը, որը ևս ոչ պակաս կարևոր է: Ջորջ Սորոսն՝ իր սորոսյակների միջոցով, ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր այն վայրերում, որտեղ գործելու ազատություն ունի, նպատակադրված պայքարում է ազգային բիզնեսի և դրա առավել հայտնի ներկայացուցիչների դեմ:

Համաշխարհային տնտեսական տիրապետության ձգտողները չեն կարող հանդուրժել ազգային բիզնեսի ներկայացուցիչներին, որովհետև նրանք են հիմնական խոչընդոտը տրանսնացիոնալ կորպորացիաներին իրենց վերահսկողությունը հաստատելու մեր նման փոքր երկրների ու փոքր տնտեսությունների վրա, կլանելով ու մարսելով իրենց զոհերին, այնպես, ինչպես ցանկացած գիշատիչ կուլ է տալիս իր զոհին՝ կենսական էներգիա ստանալու և ավելի մեծացած նոր զոհեր փնտրելու համար:

Ջորջ Սորոսի նմանները սովորական ֆիլանտրոպներ չեն, որոնց հետաքրքրում է աշխարհի ու մարդկության ճակատագիրը, և իրենք ֆինանսական միջոցներ չեն ծախսում աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Լինելով հաշվենկատ բիզնեսմեններ, նրանք իրենց կողմից տրված ամեն մի կալորիայի համար պահանջում և ստանում են ավելի մեծ և արժեքավոր ծառայություններ, որոնք ոչ միայն կապահովեն ներդրման հետ վերադարձը, այլ կնպաստեն դրա շահութաբերությանը: Այնպես որ, ամեն անգամ, երբ սորոսյակները որևէ նոր հայտարարություն կտարածեն կամ ինչ որ մի նոր ակցիա կանեն, դա պետք է պատկերացնել՝ մեր հանրային օրգանիզմի վրա փաթաթված հսկայական վիշապ օձի կողմից՝ իր զոհին ևս մեկ գալարումով խեղդելու փորձի տեսքով:

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումն այն կարևոր քայլերից մեկն է, որ մեզ կօգնի դուրս պրծնելու վիշապի գալարներից: Հիսուս Քրիստոսը Հավատի ու Փրկության խորհրդանիշն է, և հենց դրա դեմ է, որ պայքարում են սորոսյակներն ու նրանց անդրօվկիանոսային տերերը:

ArmLife.am

Please enter a valid URL