Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը ժամանեց Իրան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թեհրան, որտեղ կմասնակցի Աստանայի ձևաչափի գագաթնաժողովին և առանձին բանակցություններ կանցկացնի Թուրքիայի և Իրանի իր գործընկերների հետ։ Վերջին անգամ Պուտինը Իրան է այցելել 2018 թվականի աշնանը, գրում է «Ինտերֆաքսը»։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ իր ընթացիկ այցի ընթացքում Պուտինը ծրագրում է բանակցություններ վարել երկրի ղեկավարության՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։

Աստանայի ձևաչափով հանդիպման շրջանակում նախատեսվում է Պուտինի առանձնազրույցը նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Երկու նախագահները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը, որը ներկայումս մշակվում է Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը կխոսեն նաև երկկողմ տնտեսական նախագծերի մասին։

Գագաթնաժողովում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները կքննարկեն Սիրիայում վերջնական կարգավորմանն ուղղված հետագա քայլերը, և չեն անտեսվի Հյուսիսային Սիրիայի քրդական կազմավորումների դեմ նոր գործողություն իրականացնելու Անկարայի ծրագրերը։

Please enter a valid URL