Search
Close this search box.

Ավտովթարի է ենթարկվել Արեւելյան թեմի առաջնորդ Մեսրոպ վրդ. Պարսամյանը

Հուլիսի 15-ին, Նյու Յորք նահանգում Հայ եկեղեցու երիտասարդական ճամբար մեկնելիս ավտովթարի է ենթարկվել Հայ եկեղեցու Մ. Նահանգների Արեւելյան թեմի նորընտիր առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։ Մեքենան վարելիս է եղել հենց ինքը՝ Մեսրոպ վարդապետը։

Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի հետեւանքով կոտրվել է Հայր սուրբի ազդրոսկրը, փշրվանքներ են ստացել նրա զույգ կրունկները։ Բժիշկները առաջին բուժօգնությունից հետո հաջորդական վիրահատություններ են կատարել ու նախատեսել շուրջ 6-7 շաբաթվա բուժում։

Մեսրոպ հայր Սուրբը, ծնված 1981 թ.ին, Երեւանում, Մայր աթոռի ամենազարգացած եկեղեցականներից է։ Ընդամենը մի քանի ամիս առաջ նա ընտրվեց Արեւելյան թեմի առաջնորդ։ Նա դեռեւս չի օծվել եպիսկոպոս, հոգեւորական կարգավիճակ՝ որը տրվում է կարեւոր թեմերի առաջնորդներին։ Կարգավիճակ՝ որը տրվում է Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Ի դեպ, Վեհափառ հայրապետը երեկ մեկնեց Մ. Նահանգներ, կհաջողվի՞ նրան, նկատի ունենալով Հայր Սուրբի ներկա առողջական վիճակը, եպիսկոպոսական կարգ շնորհել։

Արագ ապաքինում ենք ցանկանում Մեսրոպ վարդապետին։

Please enter a valid URL