Search
Close this search box.

Ադրբեջանն սկսել է օկուպացված Կովսականը վերաբնակեցնել. Սկսվել է առաջին փուլը

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը տելեգրամյան էջում գրել է.

Ադրբեջանական որոշ լրատվականներ արդեն 2 օր է գրում են, որ Արցախի ժամանակավոր օկուպացրած Կովսականում կառուցված «Խելացի» գյուղի վերաբնակեցման գործընթացը արդեն սկսվել է:

Սկսվել է առաջին փուլը

Այն իրենից ենթադրում է ամբողջական բուժզննում: Սկզբնական փուլում այդ պրոցեսում ներգրավել են 41 ընտանիքի (201 մարդ): Բուժզննումը իրականացվում է Ափշերոնի շրջանի կենտրոնական հիվանդանոցում:

Այս օրերին ակտիվորեն իրականացվում է հարցումներ Ադրբեջանի «փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի» և Առողջապահության նախարարության համագործակցության շրջանակներում։ Հետազոտությունները տևելու են 2 օր:

Որոնք առողջական խնդիրներ կունենան, կանցնեն բուժզննում, որից հետո կկարողանան վերադառնալ այսպես կոչված «Խելացի» գյուղ։

Please enter a valid URL