Search
Close this search box.

Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը Բաքվում վտանգի է ենթարկելու իր կյանքը հանուն հայ ռազմագերիների

Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը դիմում է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարին’ կազմակերպելու իր այցը թշնամի երկիր և տեսակցելու հայ ռազմագերիներին։

Հասկանում ենք, չէ՞, որ այս պայմաններում թեկուզ պատգամավոր, բայց ընդդիմադիր գործչի համար, նաև ում Ադրբեջանն ու Թուրքիան անվանում են ռևանշիստ ու ազգայնական, անվտանգություն չի լինի Բաքվում։

Հանրության մեջ զօրուգիշեր տարածում են, թե ընդդիմությունը գործ անելու փոխարեն միայն խոսում է։ Նույն մարդիկ գոնե գիտակցո՞ւմ են, որ ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը Բաքվում վտանգի է ենթարկելու իր կյանքը հանուն հայ ռազմագերիների։
Արդյոք այդ համարձակությունը կարո՞ղ են ունենալ իշխանության քաջ նազարները։

Նաիրի Հոխիկյան

Please enter a valid URL