ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլյամ Բըրնսի այցը Հայաստան, որը աննախադեպ է Հայաստանի համար, այս իշխանությունը փորձում էր կոծկել մինչեւ տեղեկատվական արտահոսք եղավ, արդեն սա խոսուն փաստ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության շենքի մոտ «Հայաստան» դաշինքի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պտգամավոր գեղամ Մանուկյանը՝ նկատելով, որ օրինակ, Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկի Հայաստան այցը նախապես ազդարարվել էր:
«Սա արտառոց է: Եվս մեկ արտառոց դրված կա. Ամերիկացի պաշտոնյան հանդիպել էր ԱԽ քարտուղարի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, իր կոլեգայի՝ ԱԱԾ տնօրենի հետ առանձին հանդիպում չէր եղել: Ես զերծ կմնամ քաղաքագիտական տարբեր վերլուծություններից՝ ամենացնորամիտներից, թե իբր ամերիկացի պաշտոնյայի արցով փրկվեց Հայաստանը, Սյունիքը եւ այլն;