Search
Close this search box.

Նուբարաշենի հոգեբուժարանում 3 կանայք ծեծի են ենթարկել միմյանց՝ օգտագործելով փայտեր

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից Ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված հիվանդանոցի 1-ին բաժանմունքում փորձաքննության մեջ գտնվող կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Հոգեբուժարան են մեկնել Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության էրեբունու բաժնի հետաքննիչը:

Պարզվել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 43-ամյա Էմմա Գրիգորյանի, Չարենցավան քաղաքի բնակիչ, 26-ամյա Արփինե Բադալյանի և Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 57-ամյա Սիլվա Մկրտչյանի միջև, որի ժամանակ նշված անձինք փայտերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություներ:

Please enter a valid URL