Search
Close this search box.

Մի մեծ շանս կորցրեցինք․ Հավատացե՛ք, ուրիշ ոչ մի երկիր, որ ուզեր էլ , չէր կարող նման կերպ ձախողել

«Ծիրանի ոդիսականի մասին մի երկու դրվագ պատմեմ», -ֆեյսբուքյան իր էջում գրում է գյուղատնտես Հարություն Մնացականյանը․

Մենք երբեք այսքան շահեկան պայմաններում չենք եղել , ինչ այս տարի։
Ուզբեկստանը, ով մեր երկրի թիվ մեկ մրցակիցն էր ծիրանով , ով արտահանում էր մեզանից ուղիղ 30֊35 անգամ շատ ծիրան` 670 000֊700 000 տոննա տարեկան( մենք 10֊30 000տոննա) , ծիրան չի կարողացել արտահանել , քանի որ երկրում ցրտահարություն էր եղել , ծիրանի բերքը փչացել էր, ավելի ճիշտ բերք չէր տվել։ Հիմա պատկերացրեք ունեք մրցակից ով նույն շուկայում ձեզանից 30 անգամ մեծ վաճառք էր անում , չկա ու մնացել եք դուք։ Առաջին հայացքից կմտածեք կոնկրետ Ջեք փոթ. Ռուսական շուկայում դիրքերի ամրապնդում , գների բարձրացում , փիս շահավետ գործարքներ ու բոլորը կուշտ…
Բայց ինչ արեցին մերոնք… Ա դե ինչպես միշտ , ծայրից ծայր ձախողեցին։

Ուրեմն Լարսում խնդիրներ կային , կուտակումներ էին լինում, վրացական կողմը էտապ֊էտապ էր թողնում` 10֊15 մեքենաներով, մեր արտահանողները, երբ որ մտնում էին ռուսական շուկա ( դե գիտե’ք , ասել եմ, որ սուպերմարկետների ցանցերին նույնիսկ մոտ չեն կարողանում գնալ) , վախից ,որ կարող է մյուսինը վաճառվի, իրենցը` ոչ , սկսեցին մրցակցել միմյանց դեմ ու ռուսական շուկայում այնքան սրվեց այն , որ նույնիսկ սկսեցին դեմպինգ անել , գինը 300 ռուբլուց իջավ 70֊80 ռուբլի` հաշված օրերի ընթացքում։ Այս գնի պայմաններում , երբ տրանսպորտնիկներն էլ առիթից օգտվելով բեռնափոխադրումների գինը հասցրեցին 10 000֊11 000$ , այլ բան չէր մնում , քան քաշել գյուղացուն` նրանից գնելով 100֊150 դրամով։ Մի խոսքով անկազմակերպվածության , անտեղի խուճապի , շուկայի կոնյուկտուրան բացարձակ չպատկերացնելու պատճառով ստորին օղակից մինչև վերին օղակ, լուրջ վնասներ կրեցին։

Եթե չեք հավատում, կարող եք ցանկացած արտահանողից հարցնել , ճիշտ է ինքը կպատմի , թե ոնց է վնասներ կրել , բայց դեռ չի հասկանում` ինչու։
Մի խոսքով ավարտվում է ծիրանի սեզոնը ու մեր երկրում, ինչպես միշտ, մի մեծ , հսկա շանս կրկին անգամ просрать արեցինք։ Հավատացե՛ք, ուրիշ ոչ մի երկիր, որ ուզեր էլ , չէր կարող նման կերպ ձախողել։

Please enter a valid URL